Search
Close this search box.

Զինծառայողների աշխատավարձը չի բարձրանա

2017թ. պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հավաստմամբ՝ այժմ իրնեք 2 կարևոր օրենքների վրա են աշխատում, որոնք կներկայացվի կառավարություն: Ըստ նախարարի՝ այդ նախագծերից մեկը վերաբերում է սոցիալական ապահովության սոցիալական ապահովության խնդիրներին: «Կարեւոր գործոռույթ ունենք` բալանսավորելու մեր սպաների, զինծառայողների նկատմամբ պարտավորությունները, մեր զինված ուժերի սպառազինության ևւ արդիականացման հետ կապված»,-նշել է նախարարը:

Վիգեն Սարգսյանը անդրադարնալով  շրջանառվող այն տեղեկություններին, թե սպաներին պարտադրվում է նոր պայմանագիր կնքել՝ հերքել է և ընդգծելով, որ իրենք որևէ անգամ չեն պարտադրել. «Ուղղակի հաշվի առնելով, որ հաշվարկման կարգը փոխվել է, հստակություն մտցնելու համար իրավաբանական վարչությունը նրանց առաջարկել է վերանայել պայմանագրերը` մի մասը վերանայել է, մի մասը` ոչ» Ըստ նախարարի՝ չվերանայողներին որեւէ բան չի սպառնում: