Search
Close this search box.

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետի փոփոխության հրամայականի մասին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ այսօր Հայաստանը շատ դանդաղ է զարգանում, տեմպերը բավարար չեն և նկատելի չէ բնակչության կենսամակարդակի տարբերությունը:1in.am-ին տված հարցազրույցում պատգամավորը գնահատելով Կառավարության և վարչապետի վերջին մեկ տարվա աշխատանքը ընդգծել է. «Սկզբում ժողովուրդն հույսերով լեցուն էր, քան վերջին ժամանակներս, որովհետև այն ծրագրերը, որոնց մասին հանդես էր գալիս կառավարությունը, վարչապետը, իրականության մեջ որևէ տեսանելի արդյունք չեն տվել: Խոսվում էր ներդրումային ակումբի մասին, բայց առ այսօր չենք տեսել որևէ ներդրումային ծրագիր, որը կյանքի է կոչվել, կամ սկսվել է: Եթե մենք արագ չկարողանանք կողմնորոշվել և տնտեսության զարգացման համար լուրջ խթաններ չստեղծենք՝ 2018 թվական կմտնենք վատթար տնտեսությամբ, որն իսկապես մեզ կարող է դժվար կացության առաջ դնել»:
Ըստ պատգամավորի, եթե մինչև 2018-ի ապրիլը որևէ տեսենելի արդյունք չարձանագրեն տնտեսության մեջ, և առնվազն դրական հույսեր չարթնանան, ապա որևէ իմաստ չի ունենա գործող վարչապետի հետագա պաշտոնավարումը: ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի համար կարևորը ոչ թե վարչապետի անձն է, այլ համակարգը. «Այսինքն, եթե մենք գտել ենք այն համակարգը, որը մեզ օգնելու է, անձերը կարող են որոշակի որակներ տալ նախաձեռնությանը, բայց նախաձեռնությունը փոխել չեն կարող: Պետք է անձնավորված կառավարում չունենանք, մեր հիմնական դժբախտությունն այս տարիների ընթացքում եղել է անձնավորված կառավարման սկզբունքը: Իսկ կոլեկտիվ կառավարումը, ինչը պառլամենտական է, վստահ եմ, որ կբերի նոր որակներ և նույնիսկ չենք քննարկի, թե ով կլինի վարչապետ»:
Հարցին, թե վերջերս Գագիկ Ծառուկյանը չէր հերքել իշխանության հետ հնարավոր կոալիցիա կազմելու հնարավորությունը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ ինքնանպատակ կոալիցիա չի լինում. «Եթե պարոն Ծառուկյանը ասել է, ուրեմն վստահ եմ, որ հիմնավորել է: Եթե երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ կա քաղաքական կոնսոլիդացիայի հնարավորություն՝ պետք է քննարկել, իհարկե: Մեր կուսակցության ղեկավարն, ի վերջո, նաև «Ծառուկյան» դաշինքի ղեկավարն է, եթե կարծիք է հայտնել, ուրեմն հաշվի է առել նման հնարավորությունները»,- ընգծում է պատգամավորը: