Search
Close this search box.

Ինչպե՞ս օրգանիզմը մաքրել թունավոր նյութերից.արդիական տարբերակ

Տարիների ընթացքում մեր օրգանիզմում, մասնավորապես աղիներում կուտակվում է մեծ քանակությամբ «աղբ»: Օրգանիզմը երբեմն չի կարողանում դիմադել խարանների (шлакы) և թունավոր նյութերի բացասական ազդեցությանը և սկսում է հանձնվել, ու եթե ժամանակ առ ժամանակ աղիների լվացմամբ չօգնենք մեր օրգանիզմին, կարող ենք հրահրել շատ լուրջ հիվանդությունների առաջացումը: Նման վտանգը կանխելու համար պարզապես կարելի է կատարել աղիների լվացում: Աղիների լվացման ամենաարդիական ու անվտանգ պրոցեդուրան առաջարկում է «Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնը:

Գիտականորեն ապացուցված է, որ հիվանդությունների 95%-ը առաջանում է աղիների ֆունկցիայի խանգարման հետևանքով: Սխալ և կոնսերվացված սնունդը, նստակյաց ապրելակերպը աղիների շլակավորման պատճառ են դառնում: Դրանց արտադրած թունավոր նյութերը կարող են թափանցել արյունատար համակարգ, խաթարել մարսողական համակարգի աշխատանքը, անգամ ճիճվակրության համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Երբեմն աղիներում կարող է հայտնաբերվել մինչև 20 կգ. թունավոր արգասիքներ: Ժամանակի ընթացքում այդ թունավոր նյութերը ներծծվելով ուղիղ աղուց հանգեցնում են օրգանիզմի ընդհանուր թունավորմանը՝ առաջացնելով տարբեր հիվանդություններ՝ աթերոսկրելոզ, իմունիտետի անկում, փորկապություն, դիզբակտերիոզ, հիպերտոնիա, անգամ ուռուցքային հիվանդություններ: Հետևաբար պարբերաբար աղիների պրոֆեսիոնալ լվացում կատարելը  կարևոր պրոֆիլակտիկ պրոցեդուրա է համարվում: Աղիների լվացումը խորհուրդ է տրվում նաև քրոնիկ հիվանդությունների ժամանակ, երբ օրգանիզմը գտնվում է դեղորայքային ծանրաբեռնվածության տակ: «Գաստրոէնտերոլոգիայում հաճախ է պատահում, որ կոլոնոսկոպիայի ընթացքում աղիքի ծալքերում մինչև մեկ շաբաթ առաջ խմած դեղահաբ է հայտնաբերվում: Դեղը չի ներծծվել, հետևաբար չի ունեցել սպասվող ազդեցությունը օրգանիզմի վրա, սա նշանակում է ոչ արդյունավետ բուժում, գումարի ու ժամանակի զուր վատնում: Մյուս կողմից փորձը ցույց է տվել, որ աղիների լվացում կատարելուց հետո դեղորայքը ավելի լավ են ներծծվում օրգանիզմում: Օրգանիզմը ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր օգտակար նյութերը, բուժումն էլ ավելի արդյունավետ է դառնում», — ասում է «Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնի հիմնադիր Բելլա Աբրահամյանը:

[smartslider3 slider=36]