Search
Close this search box.

Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո մոլի» ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում՝ «Ռիո» սուպերմարկետի ավտոկայանատեղիում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավետ Ավետիսյան փողոցի վերջնամասում գտնվող «Ռիո մոլի» եւ «Երեւան Սիթի» սուպերմարկետի մասնաբաժնի ավտոկայանատեղիում:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է «Volkswagen Polo» մակնիշի 02 MM 707 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Հ.) շարժիչը՝ մասամբ, մարտկոցն ամբողջությամբ եւ դիմացի լուսարձակը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: