Search
Close this search box.

«Փաստ». Դիլիջանի քաղաքապետն ու 45 հազար դոլար դրամական միջոցները

«Փաստ» օրաթերթը գրում է.«Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի երեք անշարժ գույք՝ երկու բնակարան ու մեկ հողամաս: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 9 միլիոն դրամ, 23 հազար ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո: Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 2 միլիոն 775 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Նշենք, որ Սանթրոսյանը նախորդ տարվա փետրվարին ավելի քան 2 հազար ձայնի առավելությամբ վերընտրվել էր Դիլիջանի քաղաքապետի պաշտոնում: Նա Դիլիջանի քաղաքագլխի պաշտոնն է զբաղեցնում արդեն 12 տարի՝ սկսած 2005 թ.–ից, իսկ մինչ այդ աշխատել է կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Դիլիջանի տարածքային հարկային տեսչությունում՝ պետի պաշտոնում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում