Search
Close this search box.

«Հրապարակ». Սերժ Սարգսյանը հավաքել է գործարարներին

«Հրապարակ» թերթըը գրում է. «Կիրակի օրը, «Ռիո»-ի բացումից եւ մեկ միլիարդի մասին հայտարարությունից առաջ, Աղվերանում Սերժ Սարգսյանը հանդիպել է հայաստանյան երեք տասնյակ գործարարների հետ` գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում բավական երկար քննարկվել է Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը։ Սերժ Սարգսյանն ուշիուշով լսել է գործարարներին, նրանց բարձրացրած խնդիրները, այդ թվում եւ` «պրետենզիաները», ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու, վիճակն առաջիկայում շտկվելու է, որովհետեւ նոր եւ մեծածավալ ներդրումներ են սպասվում, սակայն «հույսներս չպետք է դնենք միայն դրսից սպասվող ներդրումների վրա, Հայաստանի գործարարները եւս պետք է շատ ակտիվ լինեն»: Ի դեպ, գործարարների «պրետենզիաների» մեծ մասն առնչվել է կառավարությանն ու վարչապետին, որը Հովիկ Աբրահամյանի նման «գյալաջիստ» չէ, իրենց հետ ակտիվ կապի մեջ չէ, միշտ չէ, որ «հասանելի» է: Ինքը՝ վարչապետը, հանդիպմանը ներկա չի եղել»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: