Search
Close this search box.

Ուշադրություն, Երևանում գործարկվելու են նոր տեսախցիկներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017 թվականի սեպտեմբերի 4-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.

– Աճառյան փողոց – Աճառյան փողոց 1-ին փակուղի
– Անդրանիկի փողոց – Օհանովի փողոց
– Արցախի փողոց – Արին Բերդ փողոց
– Արտաշիսյան փողոց – Չեխովի փողոց
– Բագրատունյաց փողոց – Ե. Թադևոսյան փողոց
– Դավիթ Բեկի փողոց – Կուստոյի փողոց
– Հանրապետության փողոց – Թումանյան փողոց
– Մամիկոնյաց փողոց – Շիրվանզադե փողոց
– Մյասնիկյան պողոտա – Գայի պողոտա – Մալյան փողոց:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: