Search
Close this search box.

Ստեփանակերտից մարմնավաճառները ադրբեջանցի զինծառայողներին այցելելու լուրերի մասին. Արցախից պարզաբանում են

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունն առ այն, թե իբր Ստեփանակերտից 2 մարմնավաճառ, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք և ադրբեջանցի զինծառայողների հետ զբաղվել մարմնավաճառությամբ, բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի:
Դեպքի բացահայտման առթիվ իրականացվել է համապատասխան հետաքննություն, համագործակցելով նաև Արցախում խաղաղապահ առաքելությամբ ռուսական զորակազմի հետ:
Վստահեցնում ենք, որ սոցցանցերի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը հերյուրանք են և ապատեղեկատվություն:
Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել ապատեղեկատվություն և զգացմունքային թեմաներ պարունակող գրառումներին և չտարածել այն»: