Search
Close this search box.

Կողոպտել են լեգենդար հրամանատարի հայրական տունը, գողացել են անգամ պատերազմի ռազմական շքանշանները

Անհայտ անձինք կողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը, այս մասին տեղեկացնում է ջոկատի ֆեյսբուքյան էջը։

«Թուրքանման հայերը, կողոպտել են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Նրանք ջարդել են ամեն ինչ և տարել են առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները: Եվ տարել են ոչ միայն նրանը այլև նրա զոհված եղբոր Աղվանի Մինասյանի շքանշանները»,– ասվում է տարածված հաղորդագրությունում։