Search
Close this search box.

ԵՄ դեսպանը գերիների հարցի շուտափույթ լուծման անհրաժեշտություն մասին է խոսել

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին՝ ընդգծելով հարցի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը:

«Եվրամիությունը շատ հստակ ներկայացրել է իր տեսակետը և հրապարակել է խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին հայտարարություն: Դա նաև ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ավելի վաղ Եվրամիությունը կոչ էր արել Ադրբեջանին անհապաղ ազատել կալանքի տակ գտնվող հայ գերիներին՝ նշելով, որ դա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար: