Search
Close this search box.

ԱՄՆ-ը ռմբակոծիչներ ու կործանիչներ ուղարկեց

ԱՄՆ-ը երկու B-52H Stratofortress ռմբակոծիչ է ուղարկել Մերձավոր Արևելք: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Պենտագոնին:

ԱՄՆ տարածքից օդ բարձրացած ռմբակոծիչները հասել են Իրանի սահմանին, ապա վերադարձել նույն վայրը, որտեղից օդ են բարձրացել: Թռիչքի ընթացքում ռմբակոծիչներին կործանիչներ են ուղեկեցել Իսրայելից, Սաուդյան Արաբիայից ու Քաթարից:

Նման թռիչքներ ԱՄՆ-ն անցկացնում է պարբերաբար: Անցած տարի նոյեմբերին Վաշինգտոնը պարզաբանել էր, որ այդ թռիչքների նպատակն է հնարավոր ագրեսիայի զսպումն ու դաշնակիցներին աջակցություն ցուցաբարելը, այսինքն՝ դա ուժի ցուցադրում է: Իսկ ավելի կոնկրետ, ամերիկյան կողմը ցանկանում է ցույց տալ, թե որքան արագ իր ռմբակոծիչները կարող են բացազատվել: