Search
Close this search box.

Խամրած ու հաշմված մարտի 8 է, խոնարհումի մարտի 8. Հրանուշ Հակոբյան

Խոնարհումի մարտի 8
Այսօր մարտի 8-ն է, սակայն, ավա՜ղ, չկա տոնական զգացողություն։
Փոխարենը կա խտացած ցավ, վշտի և անորոշության ծանր զգացումներ։

Հազարավոր հայ մայրեր կուչ են եկել իրենց որդիների շիրիմներին և ողբում են, այրիացած կանայք սգում են իրենց ամուսինների կորուտը․․․
Ինչպիսի՜ հոգեկան տառապանք են ապրում այն մայրերը, կանայք ու աղջիկները, ում զավակները, հայրերն ու ամուսինները գերության մեջ են կամ անհետ կորած…
Իսկ ի՞նչ ասել և ինչպե՞ս սփոփել այն բյուր քույրերին ու տատիկներին, ովքեր ցավը հոգում անթեղած, ջանք են գործադրում դառը կսկիծի միջով ժպտալու իրենց հաշմված ու անդամահատված որդիներին, ամուսիններին, հայրերին:
Այսօր և ամեն Աստծո օր պետք է խոնարհվել և երախտապարտ լինել հայրենիքի համար ինքնազոհության գնացած ու լույս դարձած, նաև մեր կողքին ապրող և կենդանի լեգենդ դարձած հայորդիներ ծնած մայրերին․․․
Այսօր, ավա՜ղ, խամրած ու հաշմված մարտի 8 է, խոնարհումի մարտի 8․․․

ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյան