Search
Close this search box.

Ահազանգ. ադրբեջանցիները հայերենով ձայնային հաղորդագրություն են ուղարկել. Ի՞նչ նամակ է թշնամուց ստացել փոխգնդապետը

«Հայրենիք» կուսակցության անդամը ադրբեջանցիներից սպառնալիք է ստացել: ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ավագ սպա փոխգնդապետ Ռազմիկ Գեւորգյանն իր էջում գրել է.

«ԱՀԱԶԱՆԳ

Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով և կոտրատված հայերենով։ Ահա այսպիսի հաղորդագրություն եմ ստացել, որում թուրքը հայերենով պարծենում է Հայաստանի ղեկավարով՝ նրան կոչելով «մեր վարչապետը» և սպառնալով, թե «թուրքը գալիս ա Երևան, փախե՛ք»։

Հրավիրում եմ ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունը․ մինչ դուք ֆեյքերի որսով եք զբաղված, թուրքը նաև վիրտուալ հարթակում է հայերի հոգեբանական տեռորով զբաղվում։ Մինչ Հայաստանի վարչապեըի աթոռը զբաղեցնողը թուրքին է զիջում մեր Հայրենիքի հատվածները և Շուշին կոչում ադրբեջանական քաղաք, թուրքը ծաղրանքով մեր «դռներն է թակում»։ Մինչ դուք ելքեր եք որոնում՝ թեկուզ մեկ օրով երկարացնելու դավաճանի պաշտոնավարումը, թուրքը սպառնում է Երևան հասնելով՝ քաղաք, որտեղ բոլորիս՝ նաև ձեր երեխաներն են ապրում»։