Search
Close this search box.

Air France-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բուլղարիայում` սրահում կռվարարի պատճառով

Air France ավիաընկերության ինքնաթիռը շաբաթ օրը Փարիզ — Նյու Դելի չվերթի ժամանակ արտակարգ վայրէջք է կատարել Բուլղարիայի մայրաքաղաքի օդանավակայանում՝ սրահում գտնվող կռվարարի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հաղորդել է Բուլղարիայի հեռագրային գործակալությունը, հղում անելով դատախազության աղբյուրներին, Հնդկաստանի քաղաքացին կոպիտ է վարվել ուղեւորների հետ, հարձակվել է անձնակազմի անդամների վրա, հրել է օդաչուների խցիկի դուռը, որից հետո հրամանատարը որոշել է շտապ վայրէջք կատարել Սոֆիայի օդանավակայանում: Կռվարարը 24-ով կալանավորվել է, նրան տրամադրվել է ծառայողական փաստաբան եւ թարգմանիչ: Դեպքի մասին զեկուցվել է Հնդկաստանի դեսպանատուն:

Ակնկալվում է, որ միջադեպի մանրամասները հայտնի կդառնան առաջիկա մի քանի ժամվա ընթացքում: