Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վերջին 3 տարում մեկը տեսե՞լ է, որ Անդրանիկ Քոչարյանը գոռա ու մուննաթ գա ադրբեջանցու վրա». բայց Քոչարյանը գոռաց հայ լրագրողի վրա

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կարատել՝ անդրադառնալով այսօր իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպին։

«Վերջին 3 տարում երբեւէ մեկը տեսե՞լ է, որ Անդրանիկ Քոչարյանը գոռա ու մուննաթ գա ադրբեջանցու վրա: Չի եղել նման բան:

Վերջին 3 տարում երբևէ մեկը տեսե՞լ է, որ Անդրանիկ Քոչարյանը գոռա ու մուննաթ գա թուրքի վրա: Չի եղել նման բան:

Անդրանիկ Քոչարյանը գոռում է միայն լրագրողների, կոնկրետ ՀԱՅ ԿԻՆ լրագրողի վրա: Դրանից լրագրողը ոչ կվախենա հաստատ, ոչ կընկրկի»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։