Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442 նոր դեպք. մահացել է 9 մարդ

Հայաստանում մարտի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 442 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 173749 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 744863 վերջին մեկ օրում` 2825 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 5249 պացիենտ. մեկ օրում ավելացել է 55-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 164463 անձ` վերջին մեկ օրում 378 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 3215 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 822 է: