Search
Close this search box.

Պաշտպանության նախարարը Զինված ուժերից զորացրել է Հայկազ Բաղմանյանին

ՀՀ ՊՆ-ում «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնում են, որ պաշտպանության նախարարը գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին զորացրել է Զինված ուժերից։

Հիշեցնենք, որ Հայկազ Բաղմանյանը 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ազատվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից, սակայն վերջինս մինչև այս պահը շարունակում էր մնալ զորքերում՝ մինչև հաջորդ պաշտոնին անցնելը։

Փետրվարի 28-ին նա հայտարարեց, որ միանում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։

«Չեմ կարծում, որ Զինված ուժերն այդ հայտարարությունն անելով խորը չեն մտածել: Կարծում եմ` լուրջ որոշում են ընդունել և ես դրան միանում եմ, աջակցում եմ: Երկրի պարտված ղեկավարը չի կարող մնալ իր տեղում, նա դեռ նոյեմբերի 10-ին պիտի իր հրաժարականը ներկայացներ: Հիմա էլ ուզում է Մարտի մեկ անի, ինչպես դա արեց 2008-ին. կրակոցներ, մեքենաների վառել և այլն: Ինձ թվում է` 2008-ի ձայնագրությունները կան, թե ոնց էին ուրախանում, որ կրակոցները սկսվել են»,- հայտարարել էր գեներալ Բաղմանյանը:

Արդյունքում՝ պաշտպանության նախարարը որոշել է Փաշինյանին քննադատող զինվորականին ընդհանրապես զորացրել բանակից։

ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը միանում է ԳՇ գեներալների, սպաների, Զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների հայտարարությանը: Պաշտոնական աղբյուրներից մեկնաբանություն ստանալ դեռ չի հաջողվել։