Search
Close this search box.

Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Հասմիկ Կարապետի ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արսեն Գագիկի ԱՎԱԳՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ

արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Արշակ Կիրակոսի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս: