Search
Close this search box.

Նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք․ Սերժ Սարգսյան

Համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիեւը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով եւ այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Շախմատի տուն մտնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է համապատասխանում իրականությանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը իր հայտարարությունն անելիս կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը: Այս մասին հայտնում է news.am-ը։

«Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք: Մնացած հարցերին երբ ներկայացումը դիտենք, կամ ընթացքում, կամ վերջում կպատասխանենք»,-ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: