Search
Close this search box.

Թալանել են Գևորգ Կոստանյանի հոր ավտոմեքենան

Երեկ՝ մարտի 2-ին, ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 68-ամյա Սուրիկ Կոստանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ից մինչև 17։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վրա ամրացված 77 GD 777 համարանիշները։

Shamshyan.cmo-ի փոխանցմամբ՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ տուժած Ս. Կոստանյանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին նախագահն է, իսկ նրա որդին՝ Գևորգ Կոստանյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազն է։