Search
Close this search box.

Ովքեր կազատվեն զինվորական ծառայությունից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել իր որոշումներում, որը հնարավորություն կտա պարտադիր զինվորական ծառայությունից ազատել զորակոչային տարիքի՝ 18-27 տարեկան, օտարերկրացիներին՝ անկախ ազգությունից, ովքեր կստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և հանդես կգան Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում:

Շատ հաճախ օտարերկրացիները, այդ թվում՝ ազգությամբ հայեր, հրաժարվում էին ՀՀ քաղաքացիություն ստանալ և ընդգրկվել ՀՀ հավաքական թիմերում, քանի որ քաղաքացիություն ստանալը ենթադրում էր նաև զինվորական ծառայություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: