Search
Close this search box.

Հայաստանին քաղաքացիական պատերազմի են մղում, վտանգը չի թուլանում․ Զատուլին

Հայաստանն այսօր կրկին կանգնած է շատ լուրջ վտանգի առաջ: Նրան քաղաքացիական պատերազմի են մղում: Այս մասին «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստաշոուի ժամանակ ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նա հիշեցրել է, որ «Լազարեւյան ակումբը» հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: «Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ մենք ասել ենք, որ եթե նա պատասխանատվության թեկուզ մի կաթիլ ունի այդ հանրապետության ճակատագրի համար, որին հավատարմության երդում է տվել, ապա պետք է հեռանա, որպեսզի մարդկանց, ում հասարակությունը դեռ վստահում է, թույլ տա հաղթահարել այն քաոսը, որն ինքը ստեղծել է։ Քանի որ այս պատմության ֆիգուրանտ պարոն Փաշինյանը հասցրեց մեղադրել ում ասես՝ ռուսական հրթիռներից մինչեւ հայ զինվորականներ, ընդ որում իրեն փոքր-ինչ պատասխանատու չհամարելով Հայաստանի եւ հայ ժողովրդի ամենամեծ, ամենածանր պարտության համար: Եւ Հայաստանն այսօր կրկին շատ լուրջ վտանգի առաջ է կանգնած:

Նրան քաղաքացիական պատերազմի են մղում: Եւ դա անում է ոչ այլ ոք, քան այն մարդը, ով հանրահավաքների է հրավիրում, մինչդեռ նա գլուխ չի հանել ոչ կառավարումից, ոչ հրամանատարությունից, ոչ էլ ընդհանրապես որեւէ բանից: Էլ ի՞նչ պետք է պատահի Հայաստանում, որպեսզի մարդիկ եզրակացություն անեն այս իշխանության որակի մասին: Իշխանությունները, որոնք հայտնի ետնաբակերից եկել են «հանել ռուսական բազան Հայաստանից», «մենք պետք է վերակողմնորոշվենք դեպի արեւմուտք» կարգախոսներով… Մենք հո գիտենք, թե ինչով է Փաշինյանը մտել քաղաքականություն»,- ասել է նա: