Search
Close this search box.

Քանի որ բոլոր կողմերն ապավինում են Ռուսաստանին, ընտրությունները թող անցկացնեն ռուս խաղաղապահները

Լավ առաջարկ ունեմ: Կարծում եմ, որ դրանով կլուծվի Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամը: Ուրեմն, քանի որ բոլոր կողմերն ապավինում են Ռուսաստանին և միակ չլուծված խնդիրն այն է, թե կողմերից ով պետք է անցկացնի արտահերթ ընտրությունները, ապա առաջարկում եմ՝

1.Ընտրությունները թող անցկացնեն ռուս խաղաղապահները:

2.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ թող նշանակվի Ռուստամ Մուրադովը:

3.Ընտրատարածքային և տեսամասային ընտրական հանձնաժողովներում թող ընդգրկվեն 102-րդ ռազմաբազայի զինվորականները:

4.Համապետական ընտրությունների երաշխավոր թող նշանակվի իսկանդերը:
Այլ ճանապարհ չկա: Այսքանը:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից