Search
Close this search box.

Դե հիմա ասեք, կոնկրետ ո՞վ է եղել այդ զեկուցողը. Արամ Կարապետյանը` Նիկոլ Փաշինյանին

Եթե զեկուցեին, որ «Իսկանդերով» մարդ են ուղարկել ՝ Մարս , պե՞տք է կրկնեիր…Տարրական ֆիզիկայի օրենքներին էլ մարդ չտիրապետի՞…Դե հիմա ասեք, կոնկրետ ո՞վ է եղել այդ զեկուցողը:

Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյան

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը: Այս հարցը «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-նշեց Գևորգյանը: