Search
Close this search box.

Զինված ուժերը միացել են Գլխավոր շտաբի հայտարարությանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին Զինված ուժերի Գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարությանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Մեզ հենց նոր տեղեկություն հասավ, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են Զինված ուժերի Գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարությանը՝ այդպիսով հավաստելով բանակի միասնականությունը եւ նվիրվածությունը մեր պետությանն ու ժողովրդին»,- հայտարարեց Մանուկյանը։