Search
Close this search box.

Նախագահի և ԳՇ պետի հանդիպումը շարունակվում է

Ավելի քան երկու ժամ է, ինչ ընթանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հանդիպումը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ժամը 18։00-ի սահմաններում այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Նախագահականից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան քիչ առաջ հայտնեցին, որ հանդիպումը դեռևս շարունակվում է։ Նշենք, որ ԶՈՒ գլխավոր շտաբ նախագահը գնացել է ժամը 18-ի մոտակայքում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին, երբ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարեց Փաշինյանի հրաժարականի պահանջին միանալու մասին։ Նախագահը դեռևս չի ստորագրել առաջարկությունը և եռօրյա ժամկետում կհայտնի իր դիրքորոշումը։

Աղբյուր` Փաստինֆո