Search
Close this search box.

Թիմակիցներին զգուշացնում է, որ պատրաստվեն՝ Գենշտաբը հավանաբար մոտակա ժամերին զորք կմտցնի Երևան

Hraparak.am-ը գրում է.

Օրվա քրոնիկոնը

Առավոտյան Նիկոլ Փաշինյանը շտապ հավաքում է ամենահավատարիմ թիմակիցներին կառավարության շենքում:

Թիմակիցներին զգուշացնում է, որ պատրաստվեն՝ Գենշտաբը հավանաբար մոտակա ժամերին զորք կմտցնի Երևան:

Րոպեներ անց լինում է Գենշտաբի հայտարարությունը հրաժարականի պահանջով բոլոր կորպուսների հրամանատարների ստորագրությամբ:

Հասկանալով, որ զորքերը չեն մտնելու քաղաք Փաշինյանը, լայվ է մտնում և հրաժարականի պահանջը որակում «զինված հեղաշրջում», կոչ անելով իր աջակիցներին գալ հանրահավաք-կոնսուլտացիայի: Կոչից հետո ամբողջ համացանցը հեղեղվում է տեղեկություններով, որ նախարարությունների և այլ պետական կառույցների աշխատակիցներին հրահանգվել է թողնել աշխատանքը և գնալ Հանրապետության Հրապարակ:

Շատ արագ այստեղ են հայտնվում «ամենահավատարիմ» նախարարները և աջակիցները: Բախումների տանելու մեղադրանքներից հետո սկսվում են տարածվել տարակուսելի հայտարարություններ «թե գնում ենք հանրահավաքի, որ իրավիճակը հանդարտեցնենք»:
Հրաժարական պահանջող քաղաքացիներին ընդիմադիրները կանչում են Ազատության հրապարակ 15:00-ին:Կառավարություն եկած Իմքայլականները վերադառնում են ԱԺ:

16:00-ին Հանրապետության Հրապարակում սկսվում է Փաշինյանի աջակիցների հավաքը, մասնակցում են բոլորը, բացի Հայկ Մարությանից, հավաքից հետո երթ է տեղի ունենում:
Երեկոյան 7-ին Փաշինյանը ավարտում է երթը և կոչ անում մյուս կողմին ևս գնալ տներով:
Իսկ թիմին, ըստ մեր աղբյուրների, վստահեցնում է, որ ամեն ինչ վերջացած է .

Նախ ներշնչում է, որ աննախադեպ շատ մարդ էր հավաքվել, երկրորդ՝ Օնիկը ռիսկ չարեց զորք մտցնել քաղաք ,և վերջում ասում է, որ Օնիկ Գասպարյանը հրաժարական է տալու մոտակա ժամերին:

Հետո լուրեր են տարածվում, որ ԱԱԾ պետն ու Արցախի նախագահը Գենշտաբում են, որ Օնիկ Գասպարյանին ստիպեն շրաժարական տալ:

Վերջապես տարածվում է նախագահի ոչինչ չասող հայտարարությունը «Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ», որից միակ հասկանալի բանը այն էր, որ նախագահը 3 օր ունի մտածելու և հավանաբար չի ստորագրելու Գենշտաբի պետի ազատման դիմումը, նայելու է, թե քամին որ կողմ կփչի:

Օրվա վերջում Օնիկ Գասպարյանից հրաժարական չստացած բանագնացները գնում են կառավարական ամառանոց՝ հաշվետվություն տալու, իսկ հրաժարականը պահանջող ուժերը մնում են ԱԺ-ի դիմաց գիշերելու: