Search
Close this search box.

Այսօր՝ 15:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում. Լևոն Քոչարյան

«Այսօր՝ 15:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում»,-այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ գրառման կցելով «բանակի հետ եմ» հեշթեգը։

Նշենք, որ այսօր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ընդգծելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»։