Search
Close this search box.

Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ. օդանավում ճանաչել են նրան և անպատվել

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը օրեր առաջ մեկնել է ԱՄՆ։ Հովհաննիսյանը ԱՄՆ է ժամանել Կատար–Լոս Անջելես չվերթով։Ըստ տեղեկության՝ օդանավում գտնվող հայրենակիցներից ոմանք ճանաչել են նրան և անպատվել։

Մեր տեղեկություններով՝ Հովհաննիսյանը հյուրընկալվել է Կալիֆոռնիայի հայաբնակ Գլենդեյլում բնակվող իր ընկերոջը և հանդիպումներ ունեցել պատերազմի ժամանակ բանակին աջակցություն ցուցաբերած որոշ ամերիկահայերի հետ։ Թեև Հովհաննիսյանն ընկերական շրջապատում հայտարարել է, որ ԱՄՆ է մեկնում բուժման նպատակով, սակայն ըստ լուրերի՝ այս օրերին նա

Կալիֆոռնիայում հանդիպումներ է ունենում իր նոր ծրագրի համար ֆինանսավորում հայթայթելու նպատակով։

Ավելին, այս շաբաթ Գլենդեյլում նախատեսվում է Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը։