Search
Close this search box.

Ռազմիկը Ջրականում 4 կմ անցնելով ադրբեջանական սահմանը, իր ընկերների հետ հետ է շպրտել թշնամու 28 հոգանոց ջոկատը. զոհվել Ջրականում

Անուն առ անուն
Ռազմիկ Արթուրի Գալստյան
Ծնվել է 2001 թ. հունվարի 24-ին Արագածոտնի մարզի Օշական համայնքում։
2007-ից հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը։ Դպրոցին զուգահեռ հաճախել է նաև ֆուտբոլի։
2014-ից խաղացել է Աշտարակի Քասախ ակումբում, այնուհետև բարձր առաջադիմություն ցուցաբերելով՝ ընտրվել և շարունակել է խաղալ Ալաշկերտ ֆուտբոլային ակումբում։
2019թ. ընդունվել է Երևանի պետական Ագրարային համալսարան, մասնագիտությունը՝ գինեգործ։
2020թ. հունվարի 17-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Մարտունի 2 զորամասում որպես դիպուկահար: Մասնակցել է նրա պաշտպանության համար մղվող մարտերին:

Մարտերից մեկի ժամանակ Ռազմիկը Ջրականում 4 կմ անցնելով ադրբեջանական սահմանը, իր ընկերների՝ Նարեկի, Գևորգի, Հայկի հետ հետ է շպրտել թշնամու 28 հոգանոց ջոկատը. խոցել մեկ զինտեխնիկա և վերադարձել սնունդով և ռազմամթերքով։
Անմահացել է 2020-ի հոկտեմբերի 7-ին Ջրականում:
Հավերժ հիշատակ

Անի Քոչար