Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատի մարզից զինվորներին այս գիշեր փորձել են տանել Արցախ․ զինվորներն ու ծնողները հարձակվել են ոստիկանների վրա

Արարատի մարզում ծառայող զինվորների ծնողները ուշ գիշեր տեսանյութ են ուղարկել Դոգ մականունով Վարդան Ղուկասյանին, որում երևում է, որ Արարատից Ժամկետային զինծառայողներին բռնի ուժով փորձում են տանել Արցախ: Եղեգնաձորի Արփի գյուղի մոտ ծնողներն ու զինվորները, ինչպես փոխանցում է Վարդան Ղուկասյանը, հարձակվում են ոստիկանների վրա և խոչընդոտում, որպեսզի չտանեն Արցախ:

Վարդան Ղուկասյանը տեսանյութը հրապարակում է իր էջում, ապա մեկ այլ տեսանյութով այդ հարցով դիմում է ռուս Խաղաղաղպահների ղեկավարին՝ ուշադրություն հրավիրելով ստորագրած փաստաթղթի կետերին: