Search
Close this search box.

«Ու մեկը չկա այդ երիտասարդին բացատրի՝ պաշտոնյայի և փողոցայինի վարքագծի տարբերությունը». ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Ինչպես կասեր դասականը՝ չի կարելի՝ ով ինչ ուզենա ասի, անունը դնեն դեմոկրատիա… ու մեկը չկա ասի՝ ‘ա դու քանի գլուխ ունես, այ տղա, որ «սիրտդ ուրիշների կնիկներինա ուզում»… հո դու մանյակ չե՞ս… Ու մեկը չկա այդ երիտասարդին բացատրի՝ պաշտոնյայի և փողոցայինի վարքագծի տարբերությունը…
Ասում էի չէ՝ Երևանի վարչական շրջանների կաբինետները պետք է «մաքրել» անգրագետ ու փողոցային բառապաշար ու խուլիգանական կեցվածք ունեցող «պաշտոնյաներից»…
Իսկ ոմանք այդպես էլ չեն հասկանում ու օր֊օրի էլ ավելի են նմանվում նախկիններին… Լինել իշխանություն բնավ էլ չի նշանակում օրենքից վեր դասվել ու «կերտել» բեսպրեդելի իրավունք… Իսկ նման վարքագիծ “որդեգրած” պաշտոնյաներն իրենց հիմնական բան ու գործը թողած «անզուսպ» պահվածքով մեզ բոլորիս «ապացուցում են«, որ երկրում ոչինչ էլ չի փոխվել…

Հ.Գ. Ու որպեսզի խոսքս չտարընթերցվի ու ճիշտ ընկալվի ավելացնեմ նաև, որ կնոջը վիրավորելը երբեք չի եղել պատվաբեր՝ անկախ հասցեատեր սուբյեկտի կարգավիճակից՝ լինի նա իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչ… Ու այս պարզագույն ճշմարտությունը «շրջանցողները» վաղ թե ուշ ստանում են պատասխան “չափալախը”՝ էլ ավելի ցավոտ, բայց միևնույն ժամանակ պատվաբեր…

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալԱրմեն Դանիելյան