Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմության երթի մասնակիցները ձվեր նետեցին ՀՔԾ–ի շենքի վրա

Ընդդիմության երթի մասնակիցները Երևանի Հրաչյա Քոչարի փողոցով անցնելիս րոպեներ առաջ ձվեր նետեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքի վրա:

Նշենք, որ ընդդիմության բողոքի երթը քիչ առաջ մեկնարկեց Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց): Ապա կշարունակվի Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով և կհասնի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ, նախանշված է իրականացնել անհնազանդության ակցիա: