Search
Close this search box.

Հայաստանի ՊՆ նախարարը ռուսական գործակալությանն ասել է, թե նախ ով պետք է ապահովի Արցախի բնակչության անվտանգությունը

Երևանը հույս ունի, որ Ռուսաստանի ջանքերի հետ միասին Արցախում երկարաժամկետ խաղաղություն կապահովվի: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նախարարի խոսքերով, հայկական կողմը նախ ելնում է նրանից, որ Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի Պաշտպանական բանակը. «Իհարկե շատ բան կա անելու Պաշտպանական բանակի մարտունակության վերականգնման ու արդիականացման համար, սակայն, ինչ էլ որ լինի, դա պետք է արվի:

Երկրորդ՝ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այդ պատմական առաքելությունից մենք երբեք չենք հրաժարվելու»,-ասել է նա:

«Երրորդը՝ ամենակարևորը, իհարկե, տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայությունն է, որի շնորհիվ նախ հնարավոր եղավ հասնել կրակի դադարեցմանը, ապա՝ կանխել մարդասիրական աղետը:

Ես կարծում եմ, որ Ռուսաստանի ջանքերի հետ միասին տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն կապահովվի»,-ասել է նա:

5STOPPED