Search
Close this search box.

Ֆեյքի գործով ձերբակալված Մհեր Ավագյանն ազատ արձակվեց

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ձերբակալված Մհեր Ավագյանն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել Մհեր Ավագյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է Ավագյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Միքայել Շխիմյանից։