Search
Close this search box.

Ինքը չգիտի՞, որ մի մանկիկի չի «աղբարկղ նետել»

Հասմիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ո՞վ չի մեղադրել, հայհոյել այն ,, մորը,, , ով սեփական մանկիկին՝ թողնելով բախտի քմահաճույքին, աղբարկղ է նետել ու առանց խղճի խայթի հեռացել։ Մի մանկիկի համար ինչքա՜ն ենք տառապել․․․

Բայց այսօր, երբ մի ողջ Արցախ աշխարհ “նետել են շների առաջ,, , երբ հազարավոր գարուններ են կորուսվել, տասնյակ հազարավոր այգեստաններ ,,հաշմվել,,, երբ Հայաստան աշխարհը հայտնվել է գերության մեջ, զարմանում եք, որ դրա պատասխանատուն իրեն ,, զրահապատել է նման պաշտպանական գործիքակազմով։ Ինքը չգիտի՞, որ մի մանկիկի չի ,, աղբարկղ նետել,, ու իրեն աշխարհի ամենամեծ բանակն անգամ չի կարող փրկել ,,ժողովրդի խարանից,,։