Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը, փակվելով անկյունում, գոռացել է «փրկեք». Հայտնի է դարձել պատմություն, որի հայտնի դառնալուց այդքան վախենում էր Փաշինյանը

Փաշինյանի անձնական անվտանգությունում իմ աղբյուրը պատմել է պատմություն, որի հայտնի դառնալուց այդքան վախենում էր Հայաստանի վարչապետը: Սակայն ես այսօր այն կպատմեմ: Այս մասին իր էջում գրում է Արամ Գաբրիելյանովը:

«2020 թվականի հոկտեմբերին Փաշինյանը որոշել է իրեն երևակայել որպես մեծ գլխավոր գերագույն հրամանատար: Նա Սյունիքում մեծ խորհրդակցություն է հրավիրել պետական հաստատություններից մեկում:

Նա ելույթ է ունեցել պաֆոսով ու սովորեցրել, թե ինչպես պետք է կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը: Ամեն ինչ եղել է ինչպես սովորաբար՝ անիմաստ էմոցիաներ և այլն, սակայն այդ պահին երկնքում լսվել է անօդաչուի զզվելի ձայնը:

Այդ պահին, ինչպես Սաակաշվիլիի դեպքում, Նիկոլը սարսափել է ուղղակի: Փաշինյանը բղավել է «Ուր է նկուղը»: Նա վազել է ապաստարան՝ իր ճանապարհին տապալելով կանանց ու տղամարդկանց: Թիկնապահները հազիվ են հասել նրա հետևից:

Նիկոլը փակվել է անկյունոմ ու անընդհատ կրկնել «փրկեք, օգնեք»: Թիկնապահները նրան նայել են զզվանքով ու ամոթանքով: 5 րոպե անց անօդաչուի ձայնը կտրվել է, սակայն Նիկոլը բղավել է թիկնապահների վրա ու պահանջել ավիացիա կանչել օդը ստուգելու համար:

Միայն կես ժամ անց Նիկոլին դուրս են բերել նկուղից, նստեցրել են ավտոմեքենան, հագցրել զրահաբաճկոն ու տեղափոխել Երևան»,-գրել է նա:

analitik.am