Search
Close this search box.

Եթե այսօր չլուծվեց այս հարցը, ուրեմն էլ չի լուծվելու. Վանեցյան

Սխալ է հայտարարել, որ այսօր վճռորոշ օր է, եւ եթե այսօր չլուծվեց այս հարցը, ուրեմն էլ չի լուծվելու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Նման բան տարածողները խանգարում են մեզ, որովհետեւ ձեւակերպում են սպասում ժողովրդի մեջ, որ սա վերջին հավաքն է, այսօր լուծվելու է հարցը, այնինչ մենք տեսնում ենք, որ տրամաբանությունից դուրս են գործում այս իշխանությունները: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ցանկացած երկրում, թասիբ ունեցող յուրաքանչյուր մարդ ներողություն կխնդրեր, գլուխը կկախեր ու կգնար: Բայց այս մարդիկ ամեն օր ավելի են կառչում իրենց աթոռներից»,-ասաց նա: