Search
Close this search box.

Կիրառվում են նորագույն նյութեր՝ առավել արդյունավետ, բավական երկարաժամկետ լուծումներով. Սմարթ ռուֆ

Այն, ինչ առաջարկում է Սմարթ Ռուֆ ընկերությունը, կարող է հետաքրքրել միայն նրանց, ովքեր նախագծում ու կառուցում են ամուր, որակյալ ու գեղեցիկ շենքեր: Սա անգերազանցելի հումք է ժամանակակից նորմերով կառուցող վարպետների համար: Սմարթ ռուֆ-ին գիտեն դեռ 2005-ից, այն ժամանակ՝ որպես Սարմե գրուպ, որը ներկայացնում էր ռուսական աշխարհահռչակ Տեխնոնիկոլ ապրանքանիշը: Մինչ այսօր էլ ընկերությունը մնում է ներկայացուցիչը Հայաստանում, և առաջարկում շինանյութերի մեծ տեսականի՝ ձայնա-, ջրա-, ջերմամեկուսիչ նյութեր, բիտումապոլիմերային տանիքապատման նյութեր, պոլիմերային մեմբրաններ, «Shinglas» ճկուն կղմինդ, Hauberk արտաքին պատերի երեսպատման ճկուն կղմինդր, նաև՝ դեկորատիվ ներկեր:

Շինանյութերի արտադրության Համաշխարհային առաջատար
Ռուսական Տեխնոնիկոլ Կոնցեռն ընկերությունը ամենախոշոր արտադրողն է Եվրասիայում: Առաջատար ընկերություն է միջազգային շուկայում, քանի որ անընդհատ ստեղծում և շինարարության ոլորտ է ներդնում նորագույն տեխնոլոգիաներ ու շինարարական համակարգեր: Բարձրորակ շինարարության համաշխարհային հնարավորություններում ներառված է նաև Հայաստանը: Անգամ ամենաբարդ շինությունների համար հուսալի և արդյունավետ լուծումը ապահովում է Սմարթ Ռուֆ ընկերությունը: Առաջարկում է և՛ շենքերի հիմքերի ու տանիքների համար նախատեսված ջերմամեկուսիչ և ջրամեկուսից նյութեր, և՛ կատարում՝
հարթ տանիքների ու հիմքերի ջրամեկուսացում,
տանիքների և պատերի ջերմամեկուսացում:
Կիրառվում են նորագույն նյութեր՝ առավել արդյունավետ, բավական երկարաժամկետ լուծումներով: UNIFLEX, BIKROST. ջրամեկուսիչ այս նյութերը հարթ տանիքների ջրամեկուսացման համար արդեն չափանիշ են դարձել, և մայրաքաղաքում կառուցվող նոր շինություններից շատերի տանիքն են դարձրել ապահով: Դրանք հարմար են նաև կիրառման ժամանակ՝ հեշտ, ժամանակը խնայող, առանց ավելորդ բարդությունների:
Ընկերության նյութերը կիրառվում են նաև մայրաքաղաքի կոմունալ տնտեսության մեջ՝ բնակարանային ֆոնդի հարթ տանիքների նորոգման և մի շարք խոշոր բնակելի համալիրների կառուցման համար:
«Տեխնոնիկոլ» ապրանքանիշն ունի մոտ 3000 տեսակ շինարարական ապրանք, բայց դրանց շարքում հատուկ բնութագիր ունի TECHNOELASTMOST բիտումային-պոլիմերային թաղանթը: Սա արդեն բոլորիս ապահովության կարևոր բաղադրիչներից է, որն ապահովում է երևանյան կամուրջների հուսալի շահագործումը: Կամուրջների երթևեկելի հատվածի ջրամեկուսացման համար կիրառվում է այս նյութը: Այն ոչ միայն երաշխավորում է հսկայակա ծանրության դեմ ամուր հենարան, այլև 60 տարվա շահագործման երաշխիք:
Իսկ թե որքան կարող է Սմարթ Ռուֆը հետաքրքիր ու որակյալ դարձնել ճարտարապետ դիզայներների աշխատաքը, կարող ենք հասկանալ՝ տեսնելով ճկվող կղմինդրների ամբողջ տեսականին:

Տանիքի և պատերի ճկուն կղմինդրներ
Միայն տանիքն ու նրա տեսքը կարող են ամեն ինչ պատմել կառույցի մասին: Մի ամբողջ քաղաք անգամ կարելի է գնահատել նրա տանիքներով:
ճկուն կղմինդրը հայտնի է ամբողջ աշխարհում: Դրանք միակ լուծումն են բարդ տանիքների դեպքում: Այսինքն՝ կարող են իրականացնել ճարտարապետական ցանկացած գաղափար, քանի որ կարող են տեղադրվել ցանկացած ձևի տանիքների վրա: Ունեն կտրվածքների բազմազանություն, ձայնամեկուսիչ են, ցրտադիմացկուն են, չեն գունաթափվում, տեղադրվում են շատ հեշտ և երկարակյաց են, ծառայում են մինչև 60 տարի: Ձմռանը՝ ցրտից, ամռանը՝ շոգից, տեխնոլոգաիապես ճիշտ կառուցված տանիքի գլխավոր հատկանիշներից է սա: Իսկ ճարտարապետական լուծումների համար դրանք իսկապես իդեալական են՝ ունենալով գունային լայն սպեկտր, թեթև քաշ, ճկունություն:
Հարուստ լուծումներղկարող են ստանալ ոչ միայն տանիքը, այլև պատերը. HAUBERK ճկվող կղմինդրները արտաքին երեսպատման համար են: Ունեն բարձր հերմետիիկություն, կոռոզիայի և ջերմաստիճանի նկատմամբ դիմացկունություն, նյութի և գույնի բացառիկ երկարակեցություն: Սակայն ինչպես ցանկացած նյութ պահանջում են նաև ճիշտ ու պրոֆեսիոնալ կիրառություն: Խելացի տանիքի համար Սմարթ Ռուֆ ընկերությունն ապահովում է նաև հմուտ մասնագետների բարձրակարգ աշխատանքը: