Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կասկադյորական ավտովթար Երևանում. 40-ամյա վարորդը BMW X6-ով «Հրազդան» մարզադաշտի մոտ մխրճվել է կրպակի մեջ ու կողաշրջվել

Երեկ՝ փետրվարի 19-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Հայկ Ավանեսյանը իր վարած BMW X6 մակնիշի 99 CG 999 համարանիշի ավտոմեքենայով «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթանալով՝ բախվել մարզադաշտի հարևանությամբ գտնվող կրպակին և կողաշրջվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մինչ փրկարարների ժամանումը, վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից։ Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները տեղեկությունը փոխանցել են ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչ Կորյուն Վարդանյանն ու տեսուչ Արայիկ Սարգսյանը։

Փաստի առթիվ Ա. Սարգսյաի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով կրպակն ամբողջովին ավերվել է, այնտեղ եղած ողջ գույքն էլ՝ վնասվել։ Ավտոմեքենան դարձի բերելու ժամանալ ճանապարհային ոստիկաններն այնտեղ հայտնաբերել են 88 AՏ 888 համարանիշներ, ինչին ի պատասխան՝ վարորդը հայտնեց, որ դա նույնպես իր մյուս ավտոմեքենայի համարանիշն է։

Ճանապարհային ոստիկանները տեղում պարզեցին, որ այդ համարանիշները հաշվառված են Volkswagen Passat-ի վրա։