Search
Close this search box.

ԱԱԾ-ն բերման է ենթարկել ու նվաստացրել զինվորի հայրիկի. Ռուբեն Մելիքյան

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ ԱԱԾ-ն Մհեր Ավագյանին խայտառակ նվաստացման է ենթարկել փաստաբանի ներկայությամբ, ինչի մասին վերջինս հրապարակավ խոսել է. «Նրան գետնին են տապալել ինչ-որ ֆիլմ նկարելու համար: Ընդ որում, խոսքը վերաբերում է մարդու, ում որդին անցել է պատերազմի ողջ ընթացը, հիմա էլ իր ծառայություն է մատուցում պետությանը»:

Ավելի վաղ Մելիքյանը հայտնել էր, որ Ավագյանին բերման են ենթարկել նույն գործի շրջանակներում, որի շրջանակներում ԱԱԾ-ում է Կարեն Բեքարյանը․ «Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ դա անում են մարդիկ, ովքեր փախել են հայրենիքը պաշտպանելուց, ինչի մասին հայտարարել է Արցախի նախագահը: Սա որևէ կերպ չի տեղավորվում որևէ իրավական տրամադրության մեջ»,-ասաց նա:

Մելիքյանը կրկնեց, որ բերման են ենթարկել զինծառայողի հայրիկի. «Փաստաբանն ինչ կարող է անել, եթե շրջապատված է ադրբեջանցինեի շահերը պաշտպանող մարդկանց կողմից: Նա ահազանգել է, հրապարակավ է խոսել: Սա որևէ կերպ չի կարելի աչքաթող անել: Մինչև վերջ մենք հետևողական ենք լինելու, որպեսզի պարզենք, թե ում հրամանն է սա»։

Մելիքյանն ասաց, որ հիմա սպասում են փաստաբաններին, որպեսզի իջնեն ու տեղեկություններ հայտնեն: