Search
Close this search box.

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշման փոփոխությամբ (ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N208-Լ որոշում) ընդլայնվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը:

Աջակցության միջոցառման շահառու են հանդիսանում նաև ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները:

Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող ներքոնշյալ փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով.

1. սոցիալական քարտի համարը (ՀԾՀ),

2. նույնականացման քարտի (երկկողմանի) կամ անձնագրի պատճենը,

3. հիվանդության էպիկրիզի պատճենը,

4. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության ճանաչման բժշկասոցիալական փորձաքննության որոշման պատճենը,

SKIPSTOPPED
5. հեռախոսահամարը,

6. բնակության հասցեն:

Հարցերի համար դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծի 1-28 հեռախոսահամարով:

ՀՀ պաշտպանության նախարարությանուն