Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Բոլոր մեր թիմակիցներին, աջակիցներին և համախոհներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին, իսկ հետագայում՝ ընդդիմության կազմակերպած բողոքի բոլոր մյուս միջոցառումներին։

Վստահ ենք, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի։

Դավաճանների իշխանության շուտափույթ հեռացումն է մեր ազգային վերածննդի առաջին նախապայմանը։

ՀՀ 2րդ Նախագահի գրասենյակի ղեկավար
Վիկտոր Սողոմոնյան