Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է, թե որդու համար էր հաճախ այցելում Արցախ

Նոյեմբերի 9-ից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախ չի այցելել։ Ժամանակին նա սովորություն ուներ տոնական օրերին ուղղաթիռով ուղևորվել Արցախ, իսկ ահա պատերազմից հետո, երբ Արցախի 25 տոկոսն է մնացել, իսկ Արցախի բնակչությունը սոցիալական մեծ խնդիրների առաջ է կանգնած, Փաշինյանը Հայաստանի մարզերով է շրջում՝ թիկնապահների ուղեկցությամբ, այսօր էլ Գյումրի էր գնացել։

Hraparak.am-ը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից փորձել է ճշտել, թե պատրաստվում է Փաշինյանը գնալ Արցախ և իր աչքերով տեսնել պատերազմի հետևանքները, նման այց մոտ ապագայում պլանավորվո՞ւմ է․

«Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև երբ պլանավորվի նման այց, մենք ձեզ կտեղեկացնենք»,- պատասխանեց խոսնակը։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ հուշագրի ստորագրումից հետո Փաշինյանը երբևէ չի այցելել Արցախ՝ հարցրինք․ «Նման հարցերը ինձ մի զանգեք հարցրեք», – ասաց խոսնակը՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում