Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Հրազդանում ձմեռային առաջին զորակոչն էր․ Տղերք, ամուր և ուժեղ եղեք

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը լուսանկարներ է տեղադրել ու գրել․

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի հետ այսօր ներկա գտնվեցի Հրազդան համայնքից զինվորական ծառայության մեկնող նորակոչիկների՝ հայոց բանակ ճանապարհելու միջոցառմանը, որի ընթացքում բարեմաղթանքի խոսք ուղղեցի մեր հայրենիքի ապագա պաշտպաններին՝ մաղթելով նրանց անփորձանք և խաղաղ ծառայություն:
Խորին շնորհակալությունս հայտնեցի նաև նորակոչիկների ծնողներին՝ իրենց զավակներին քաջաբար դաստիարակելու և հայրենասիրական ոգի փոխանցելու համար:
Տղերք, ամուր և ուժեղ եղեք, համայնքը մշտապես ձեր կողքին է:
Փառք հայոց բանակին:
Փառք հայ Զինվորին: