Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է սպասվում առանց թույլտվության տաքսի վարելու համար

Եթե մտադիր եք տաքսի ծառայություն իրականացնել, բայց չունեք թույլտվություն, ապա կտուգանվեք: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացումներ, փոփոխություններ իրականացնել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

Ըստ այդմ՝ առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելը կառաջացնի տուգանքի նշանակում (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) 10 հազար դրամից մինչեջ 15 հազար դրամի չափով՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար։ Ավելին, նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում կտուգանվեք 40 հազար դրամից մինչեւ 50 հազար դրամի չափով:

Բացի այս, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւս մեկ փոփոխություն է կատարվելու, ըստ որի՝ արգելվում է առանց թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնել: Եթե թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր վաճառեք առանց թույլտվության, ապա կտուգանվեք 100 հազար դրամից մինչեւ 150 հազար դրամի չափով: