Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը հորդորում է չլքել Հայաստանը, լքողները լինելու են պարտված ժողովրդի ներկայացուցիչներ

«Բոլորը պետք է հասկանան, որ լքելով Հայաստանը, որտեղ էլ հայտնվեն, միգուցե նրանց կենցաղային պայմանները կլինեն ավելի լավը, գուցե իրենց երեխաները կսովորեն ավելի լավ դպրոցներում, բայց նրանք լինելու են պարտված ժողովրդի ներկայացուցիչներ և ուզեն, թե չուզեն՝ չեն կարողանալու գլուխները բարձրացնել: Պետք է մնալ Հայաստանում և գիտակցել, որ դժվարագույն աշխատանք է մեզ սպասվում, բոլորս՝ մեծ ու փոքր, պետք է լծվենք դժվար աշխատանքի, պետք է գիտակցենք, որ կարճ ժամանակում ամեն ինչ չենք կարողանալու վերականգնել, բայց այս գիտակցումով և այսպիսի մոտեցումով մենք կարող ենք փրկել իրավիճակը:

Այս իշխանությունները պետք է հեռանան, չի կարող պատասխանատուն մնալ նույն պաշտոնում, երբ կատաստրոֆա է եղել, անհնար է: Եվ պետք է գան իմ ասած ունակություններով օժտված անհատներ, որպեսզի կարողանան առաջնորդել մեր ժողովրդի». ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան