Search
Close this search box.

ՏԵՍՆՅՈՒԹ․ Արցախում ռուսերենը կդառնա պետական լեզու. ինչ փոփոխություններ կլինեն

Արցախի Ազգային Ժողովի օրակարգում ներկայացվել է նախագիծ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

Մասնավորապես, Արցախի Հանրապետության պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» 2013 թվականին ընդունված օրենքում փոփոխությունների նախագիծ։ Ըստ նախագծի, նախատեսվում է ռուսերենը ևս դարձնել ԱՀ պաշտոնական լեզու։

Կկատարվեն հետեւյալ փոփոխությունները.

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են՝ գրական հայերենը և ռուսերենը:»

Հոդված 2. «պաշտոնական լեզու՝ պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու.»

Օրենքի 6-րդ հոդված

«2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:»

Նկատենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո էլ եղան տեղեկություններ այն մասին, որ ռուսերենն Արցախում կդառնա պետական լեզու, սակայն տարբեր մակարդակներով այն հերքվեց: Իսկ այժմ արդեն նման նախագիծ է բերվել:

Մանրամասները՝ տեսանյութում