Search
Close this search box.

Իսկանդեր կիրառվել է. Սերժ Սարգսյանն ասաց, թե որ ուղղությամբ

Մեզ այս պատերազմի ժամանակ արգելեցին Վրաստանի ու Իրանի տարածքով տեղափոխել ռազմական բեռ: Երբևէ հիշո՞ւմ եք, որ դա լիներ՝ լիներ Ապրիլյանի ժամանակ, կամ դրանից հետո: Բա որտեղով էինք տեղափոխում Ս-300-ները, Իսկանդերը և այլն: Բոլորի հետ փչացրել է հարաբերություններն ու ուզում ես, որ նեղ պահին քո համար ավելին անեն, քան՝ կարելի՞ է: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Խոսելով մասնավորապես «Իսկանդերների» օգտագործման մասին ու այն մասին, թե ինչու այս անգամ դրանք չկիրառվեցին, ինչպես նաև այն մասին, որ մենք որևէ խոշոր հրամանատարական կետ, կամուրջ և այլն չենք ոչնչացրել՝ Սարգսյանն ասաց, որ այնքան էլ համաձայն չէ, որ Իսկանդեր չի կիրառվել. «Ես հավաստի տեղեկություններ ունեմ, որ Իսկանդեր կիրառվել է, պատերազմի վերջին շրջանում, Շուշիի ուղղությամբ:

Իսկ թե ինչու չի կիրառվել թշնամու ուղղությամբ, չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ չի կիրառվել, քանի որ վախեցել են պատասխան հարվածից:

Այսինքն, Հայաստանի որ տարածքից կրակեն, այդ տարածքը հարված կստանար: Բայց երբ պատերազմի ժամանակ ունենում ես շատ մտավախություններ, հասնում ես այս օրին:

Իսկ Իսկանդեր պետք էր կիրառել արդեն պատերազմի 4-5-րդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական ուժի կուտակումներ էր արել Հորադիզի հատվածում: Իսկանդերը հենց դրա համար էր»,-ասաց նա: