Search
Close this search box.

Շուշիի անկումն ուզում էին գցել Սեյրանի ջեբը. Սերժ Սարգսյան

Պատերազմի ավարտական փուլում փորձառու գեներալներին հանձնվեց պաշտպանական գործողությունների կազմակերպումն այլ բանի համար: Դա արվեց, որպեսզի նրանց վերագրվի պարտությունը: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Նոյեմբերի սկզբին ՔՊ-ական մամուլը սկսեց գրել, թե ինչպիսի հերոսական ջանքեր է գործադրում Սեյրան Օհանյանը Շուշին պաշտպանելու համար: Ես զարմացած էի: Չանցած 2-3 օր սկսեցին նրան մեղադրել, որ չկարողացավ Շուշին պահել:

Շուշիի անկումն ուզում էին գցել Սեյրանի ջեբը: Բայց Սեյրան Օհանյանն ընդամենը խորհրդատուի դերում էր:

Կամ Լևոն Մնացականյանին ինչ ստորաբաժանումներ էին տվել: Եթե նա ուժ չունի կռվելու, ինչ էր անելու: Հո դասակի հրամանատար, կամ վաշտի հրամանատար չէ: Հետո հեքիաթներ են պատմում Շուշիի մասին»,-ասաց նա: